Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մասնագետի կարծիքով՝ նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքը ազդեցություն չի ունենա ապրանքների գների վրա

Մասնագետի կարծիքով՝ նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքը ազդեցություն չի ունենա ապրանքների գների վրա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մասնագետի կարծիքով՝ նոր սերնդի ՀԴՄ-ների արժեքը ազդեցություն չի ունենա ապրանքների գների վրա

Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները որևէ ազդեցություն չեն ունենա ապրանքների գների վրա: Սակայն հունվարի 1-ից պարտադիր կիրառության մեջ մտած ՀԴՄ-ները որոշակի առումով բեռ են լինելու փոքր տնտեսավարողների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների արժեքը՝ 160 հազար դրամը, բիզնեսը կարող է վճարել տարաժամկետ: Ամսական վճարվող այդ քիչ գումարը չի կարող հանգեցնել նրան, որ ապրանքները թանկանան: Սակայն դա, միանշանակ, բեռ է տնտեսվարողի համար: Մեր կարծիքով՝ նոր սերնդի ՀԴՄ-ների պարտադիր տեղադրումն այնքան էլ դրական երևույթ չէ»,-ասաց Համբարձումյանն ու նկատեց, որ հեռավոր գյուղում ամսական 70 000 դրամ վաստակող խանութը ևս պետք է վճարի 160 հազար դրամ:

Նրա կարծիքով՝ դրա արդյունքում որոշ փոքր բիզնեսներ կարող են փակվել: Իսկ ինչ վերաբերում է նոր սերնդի ՀԴՄ-ների գնին՝ Համբարձումյանը նկատեց, որ ՊԵԿ-ը նշել է, որ դրանք վաճառվում են նույնիսկ ինքնարժեքով: Նա ընդգծեց նաև, որ այս պահին շուկայում գործող 26 000-27 000 տնտեսավարող սուբյեկտ տեղադրել է նոր սերնդի ՀԴՄ-ներ:

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից դարձել է պարտադիր։

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan