Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արայիկ Հարությունյանն աշխատանքային քննարկում է անցկացրել պետական բուհերի ռեկտորների հետ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային քննարկում է անցկացրել պետական բուհերի ռեկտորների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արայիկ Հարությունյանն աշխատանքային քննարկում է անցկացրել պետական բուհերի ռեկտորների հետ

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների (կառավարման) խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր, որոնց ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, ինչպես նաև կհաստատվի բուհի բյուջեն: «Բուհերի խորհուրդների ձևավորման հապաղումը կապված էր երկրում տեղի ունեցող գործընթացների հետ. մեր ցանկությունն էր անել առավելագույնը, որպեսզի քաղաքական գործիչները և պաշտոնյաները քիչ տեղ ունենան խորհուրդների կազմում, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Ներկայիս իրավական կարգավորումները, իհարկե, որոշակի սահմանափակում են այս գործընթացը, սակայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը շուտով կդրվի շրջանառության և կանցնի քննարկումների փուլ,  վերջնականապես կլուծի խորհուրդների քաղաքականացման խնդիրը»,-նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ այսօրվա նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի յուրաքանչյուր բուհի խնդիրներին և հնարավորության դեպքում դրանց լուծումներ կտրվի:

Նիստի ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են այն հիմնական խնդիրները, որոնք ներկայումս առկա են բուհերում՝ բյուջեի հաստատում, ֆինանսական կայունություն, հավատարմագրման գործընթաց, շենքային, տեխնիկական  վերազինման և ենթակառուցվածքների արդիականացման հարցեր, մասնաճյուղերի գործունեություն, ինչպես նաև միջազգայնացման խնդիրներ: Նիստին ներկա է գտնվել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որը ներկայացրել է ատենախոսությունների պատրաստման և պաշտպանության գործընթացի հետ առնչվող որոշակի հարցեր: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը բուհերին կոչ է արել ակտիվ համագործակցել ԲՈԿ-ի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական գործընթացի և քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման հարցերին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan