Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերը հանձնել է Իրաքի նախագահին

Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերը հանձնել է Իրաքի նախագահին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեսպան Փոլադյանը իր հավատարմագրերը հանձնել է Իրաքի նախագահին

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հունվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին (Barham Salih)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Սալեհին է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպան Փոլադյանը հավաստիացրել է, որ առօրյա աշխատանքային օրակարգն է լինելու երկկողմ բազմաբնույթ համագործակցության խորացումն ու զարգացումը` խոստանալով ջանք չխնայել հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար:

Դեսպան Փոլադյանը նշել է, որ ներկայում Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը հասնում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 2018թ-ին Հայաստան է այցելել մոտ 5000 իրաքցի զբոսաշրջիկ և որ այդ քանակը կարող է աճել։

Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով կարևոր և պատասխանատու առաքելության մեջ, նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձել է նաև հայ համայնքի մեծ դերակատարությանը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ իրաքահայ համայնքը պատմական արմատներ ունի այս երկրում և Իրաքի մշակութային ժառանգության ստեղծողներից մեկն է հանդիսանում։ Նա նաև կոչ է արել Հայաստանին մասնակցել Իրաքի վերականգնման աշխատանքներին։

Հավատարմագրերի հանձնումից հետո Իրաքում ՀՀ դեսպանությունում հավատարմագրերի հանձնման առիթով տեղի է ունեցել  ընդունելություն։ Դեսպան Փոլադյանը ներկաներին շնորհակալություն  է հայտնել հրավերն ընդունելու համար, մատնանշել  միմյանց հետ փոխգործակցելու կարևորությունը և ընդգծել իրենց աջակցության անհրաժեշտությունը` դեսպանության ծրագրերի կյանքի կոչման գործում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan