Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ԱԳ և ՆԳ նախարարների հետ

Դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ԱԳ և ՆԳ նախարարների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեսպան Ղալաչյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի ԱԳ և ՆԳ նախարարների հետ

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հունվարի 6-ին հանդիպումներ է ունեցել ՂՀ ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի (Атамкулов Бейбут Бакирович), իսկ հունվարի 9-ին՝ ՂՀ ՆԳ նախարար Կալմուխանբեթ Քասիմովի (Касымов Калмуханбет Нурмуханбетович) հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ի թիվս երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը, դրան հաջորդած իրադարձությունները՝ միանշանակ արձանագրելով, որ այն կրել է կենցաղային բնույթ, ինչին ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը դատապարտելի են և անընդունելի:

Հղում անելով ՂՀ-ում ՀՀ դեսպանության կողմից հունվարի 3-ին տարածված, դրան հետևած ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին, երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների միջև տեղի ունեցած շփումներին՝ կողմերը կարևորել են ՂՀ-ում ՀՀ դեսպանության ու ՂՀ իշխանությունների միջև ուղիղ կապի շարունակականության պահպանումը:

Հանդիպումներն անցել են ջերմ, գործընկերային և փոխըմբռնման մթնոլորտում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan