Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Շարունակելու ենք ծառայել ժողովրդին. Միրզոյանը հույս հայտնեց, որ կառավարությունում պատվով է կատարել իր աշխատանքը

Շարունակելու ենք ծառայել ժողովրդին. Միրզոյանը հույս հայտնեց, որ կառավարությունում պատվով է կատարել իր աշխատանքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Շարունակելու ենք ծառայել ժողովրդին. Միրզոյանը հույս հայտնեց, որ կառավարությունում պատվով է կատարել իր աշխատանքը

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ով գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում, վստահեցնում է, որ շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին:  

 «Շնորհակալ եմ պարոն վարչապետին ու կառավարության մյուս գործընկերներին այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Ուզում եմ ասել, որ մեր բոլորի համար սա հսկայական փորձառություն էր ու շատ պատասխանատու աշխատանք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ դեռ բազմաթիվ առիթներ կլինեն հաշվետու լինելու, բայց հույս հայտնեց, որ, իսկապես, պատվով կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։

«Իսկ տխրելու առիթ, կարծում եմ, չկա, որովհետև մենք անցնում ենք շատ պատվաբեր աշխատանքի ու շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին», - ասաց Ա. Միրզոյանը։

«Մենք ենք տխրում, դուք չեք տխրում», - արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan