Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հակոբ Արշակյանը կղեկավարի Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը

Հակոբ Արշակյանը կղեկավարի Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հակոբ Արշակյանը կղեկավարի Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել:

Այս մասին Արշակյանը նշեց կառավարությունում լրագրողների հետ կայացած զրույցում: «Իմ պաշտոնավարման շարունակության վերաբերյալ քննարկում եղել է, կշարունակեմ պաշտոնավարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա: 
Ինչ վերաբերում է նախարարությունների օպտիմալացմանը և ՏԿՏՏ նախարարության անվան փոփոխությանը, Հակոբ Արշակյանն ասաց, որ նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն: «Թե դա հետո ինչպես կօգտագործվի, երկրորդ հարցն է: Մենք կունենանք Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է ՀՀ-ում մտքի արտադրանքը առևտրայնացնելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատում են նախարարության անվան մեջ չներառել ռազմարդյունաբերություն բառը, որպեսզի խոչընդոտներ չունենան միջազգային գործընկերների հետ աշխատելիս: «Այսպիսով, մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan