Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նորակոչիկների հերթական խումբը բանակ մեկնեց Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններից

Նորակոչիկների հերթական խումբը բանակ մեկնեց Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նորակոչիկների հերթական խումբը բանակ մեկնեց Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջաններից

Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի տարածքային բաժանմունքներից բանակ մեկնեցին Գավառի եւ Վարդենիսի տարածաշրջանների նորակոչիկները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը եւ Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմ Գեւորգ Մխեյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, նորակոչիկների ծնողները եւ հարազատները:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, զինկոմիսարիատի տարածքային բաժանմունքներում շնորհավորելով նորակոչիկներին ու բարի ճանապարհ մաղթելով նրանց, միաժամանակ նշեցին, որ ձմեռային զորակոչի իրականացման աշխատանքները գտնվում են մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում եւ մարզային զինվորական կոմիսարիատի հետ համատեղ դրանք կազմակերպվում են ընթացակարգին համապատասխան: Նորակոչիկներին մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքից հանդիսավոր կերպով ճանապարհեցին եւ գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գավառի երաժշտական դպրոցի սաները: Մինչ մեկնումը Գավառի եւ Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում նորակոչիկները մասնակցեցին օրհնության կարգի արարողություններին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan