Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

IDeA-ն ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ներդրումները մոբիլիզացնելու ուղիները

IDeA-ն ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ներդրումները մոբիլիզացնելու ուղիները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
IDeA-ն ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ներդրումները մոբիլիզացնելու ուղիները

 «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է նպաստել Հայաստանում ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) իրագործմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, հունվարի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել IDeA հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական Ներկայացուցչության համատեղ միջոցառումը՝ «Գաղափարներ ազդեցության համար․ Ներգրավել ներդրումներ Կայուն Զարգացման Նպատակների համար» խորագրով։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպաններ, ՄԱԿ համակարգի ներկայացուցիչներ, հանրօգուտ ներդրողներ, սոցիալական ձեռներեցներ, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը և ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի (ECOSOC) նախագահ Ինգա Ռոնդա Քինգը։ 

Մհեր Մարգարյանը կարևորել է կայուն զարգացմանը միտված համագործակցության ծավալումը։ «Մենք հանձնառու ենք շարունակել աշխատել միասին՝ բոլոր գործընկերների հետ, ովքեր հավատարիմ են հանրօգուտ ազդեցության գաղափարներին, և այս համատեքստում, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել IDeA հիմնադրամին՝ ՄԱԿ նպատակներին հավատարմության և Կայուն Զարգացման Նպատակների իրագործմանն աջակցող նախագծերի համար»,- ասել է դեսպան Մարգարյանը։

Քննարկման առանցքում IDeA հիմնադրամի գործունեությունն էր և այն դերակատարությունը, որը հիմնադրամը, միավորելով ջանքերը գործընկերների հետ, կարող է ծավալել՝ ակտիվացնելու բիզնես լուծումներն ու նորարարությունները, որոնք կնպաստեն Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև այս գործընթացում հայկական սփյուռքի մասնակցության կարևորությանը։   

«Սովորելով գործել միասին, հարթակների շուրջ համախմբել տարբեր գործընկերների, ինչպես IDeA-ն է, տարածել լուծումներ և ներգրավել խառը ֆինանսավորումը․ սրանք են 21-րդ դարում զարգացման ոլորտում հաջողության հասնելու նախապայմանները»,-

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan