Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԱԾ տնօրենը դրական է գնահատել սահմանապահ զորքերի գործունեությունը

ԱԱԾ տնօրենը դրական է գնահատել սահմանապահ զորքերի գործունեությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԱԾ տնօրենը դրական է գնահատել սահմանապահ զորքերի գործունեությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ. մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ինչպես հաղորդում է ԱԱԾ պաշտոնական կայքը, զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և իր խոսքում նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ պատասխանատու և պատվավոր գործ։

ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև ՍԶ կադրային և տեխնիկական հագեցվածությանը, ծառայության պատշաճ կազմակերպմանը, աշխատակիցների կրթական մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Սահմանապահ զորքերի գործունեությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից գնահատվել է դրական։
Տարեկան արդյունքների ամփոփումից հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շարահրապարակում կայացել է մի շարք զինծառայողների պարգևատրման արարողություն, որն ավարտվել է հանդիսավոր երթով։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan