Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պաշտպանը բարձրացրել է կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց

Պաշտպանը բարձրացրել է կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պաշտպանը բարձրացրել է կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց:

Ինչպես  տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՄԻՊ-ի կողմից իրականացված ուսումնասիրության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, այն է՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով:

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ թեև առկա են օրենսդրական ոչ հստակ լուծումներ, այդ թվում՝ իրավական բաց, այդուհանդերձ, անձի հիվանդություններն անհամատեղելի են նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում են նրա խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի իրավունքները:

Հարկ է նշել նաև, որ դիմողի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտ, որը գտնվում է բողոքարկման փուլում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոք ներկայացրած անձի մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ մշտական կապի մեջ է նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan