Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանը պետք է ունենա դիվերսիֆիկացված էներգետիկա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պետք է ունենա դիվերսիֆիկացված էներգետիկա. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանը պետք է ունենա դիվերսիֆիկացված էներգետիկա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այսօր մեծ թափով զարգանում է այլընտրանքային էներգետիկան, ինչը շատ կարևոր ուղղություն է մեր տնտեսության համար: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցերին:

«Մենք իրականացնում ենք ծրագիր Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ: Այդ գործառույթն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: Այն, որ կա ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու ներուժ, միայն մեր մասնագետները չեն ասում, ասում են նաև միջազգային մասնագետները: Այսօր, փառք Աստծո, Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործումն իրականացվում է հաջողությամբ, և մենք դրա անվտանգ շահագործման ժամկետները երկարացնելու ծրագիր ունենք»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ միջուկային էներգետիկան շատ կարևոր է Հայաստանի համար: «Հայաստանն, իհարկե, հետաքրքրված է նաև նոր ատոմակայան ունենալու հարցում: Ինչքանով է այս ծրագիրը ռեալ կամ ոչ, արդեն այլ քննարկման խնդիր է՝ կապված բազմաթիվ գործոնների հետ: Մենք այդ հարցը քննարկում ենք հնարավոր հետաքրքրված շրջանակների, ընկերությունների, երկրների հետ: Միևնույն ժամանակ գիտեք, որ այսօր Հայաստանում մեծ թափով զարգանում է այլընտրանքային էներգետիկան, դա նույնպես շատ կարևոր ուղղություն է մեր տնտեսության համար: Ընդհանուր առմամբ մեր ռազմավարությունն այն է, որ մեր էներգետիկան պետք է լինի դիվերսիֆիկացված, չպետք է կախված լինենք էներգետիկայի մեկ աղբյուրից՝ լինի դա ատոմային էներգետիկա, հիդրոէներգետիկան թե ջերմաէներգետիկան:

Գերմանիա այցի շրջանակում մի ծրագիր ենք քննարկում KfW բանկի հետ, որը շատ կարևոր է տարածաշրջանային առումով: Նպատակ ունենք Հայաստանն էներգետիկայի տարանցիկ երկիր դարձնել և առնվազն տարածաշրջանային էներգետիկ համակարգի լիարժեք մաս դարձնել»,- հայտարարեց վարչապետը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan