Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արա Զոհրաբյանն ընդունել է Ալեքսանդր Լապշինին

Արա Զոհրաբյանն ընդունել է Ալեքսանդր Լապշինին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արա Զոհրաբյանն ընդունել է Ալեքսանդր Լապշինին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց ի վեր սա Ալեքսանդր Լապշինի և Արա Զոհրաբյանի առաջին հանդիպումն էր:

Նրանք քննարկել են քրեական հետապնդման ընթացքում տեղի ունեցած ապօրինի գործողություններին վերաբերող հարցեր:  Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկրների վերաբերմունքի մասին: «Երբ ես Բելառուսում գտնվում էի կալանքի տակ, ինձ մոտ եկավ իմ փաստաբանը և փոխանցեց Հայաստանի փաստաբանների պալատի հայտարարությունն ուղղված Բելառուսի փաստաբանների կոլեգիայի նախագահին՝ խնդրանքով պաշտպանել իմ իրավունքները: Դա շատ անսպասելի էր ինձ համար: Ես շատ ուրախացա, որ մենակ չեմ»,-նշել է Լապշինը:

Ավարտին՝ Ալեքսանդր Լապշինը Արա Զոհրաբյանի և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Փաստաբանների պալատի վարչական շենքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan