Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի պատգամավորների հետ

Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի պատգամավորների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի պատգամավորների հետ

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հունվարի 31-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք-հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակ­ցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի, և միջխորհրդարանական հարաբերությունները երկկողմ օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում: Այս համատեքստում ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի խորհրդարանականների հետ ակտիվ շփումները։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հեղափոխությունը եկավ հաստատելու մեր ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ազատությունների ապահովմանը: Սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որը վերահաստատվեց 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: Ամեն բան անելու ենք, որ ամրապնդենք ժողովրդավարական ինստիտուտները»:

Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական համագործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, Հայաստան–Եվրամիություն գործընկերությանը, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին վերաբերող հարցեր:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan