Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները

Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ամփոփել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստի արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ նիստի օրակարգում 16 հարց էր ընդգրկված, որոնք բոլորն էլ ուղղված էին Միության կազմում երկրների համագործակցության ամրապնդմանը:

Առաջին հարցը եվրոպական ձեռնարկությունների ստեղծման հարցն է: Դրանք հիմնականում  գործունեություն են ծավալում ԵԱՏՄ ամբողջ տարածքում և դրանց մասնակիցները տարբեր երկրների ներկայացուցիչներ են: «Սա կարևոր է մեզ համար, քանի որ եվրասիական ապրանքանիշի հայեցակարգն ու համատեղ նախագծերի իրականացումը մեզ համար այսօր շատ ակտուալ է»,-նշել է նա:

Անդրադառնալով միության թվային օրակարգի իրականացման մեխանիզմներին՝ Սարգսյանն ասել է, որ ավելի քան 40 նախաձեռնություն է ստացվել Միության թվային գրասենյակում, որոնցից 8-ը իրագործման փուլում են:

Նիստի օրակարգում քննարկվել են նաև հարցեր՝ կապված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի իրավիճակին 2018 թվականին, մակրոտնտեսական իրավիճակին եւ կայուն տնտեսական զարգացման առաջարկներին: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում երեք միջազգային պայմանագրերի ուղղությամբ, որոնցից առաջինը վերաբերվում է  գազափոխադրման համակարգի հասանելիության համատեղ իրավունքին, հաջորդը՝ գազի փոխանակման համատեղ ծրագրի իրականացմանը  և գազի ընդհանուր շուկայում առևտրային ծրագրին:

 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը կայացել է Ալմաթիում: Հանդիպմանը քննարկվել է կազմակերպության թվային օրակարգը:

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Երևանում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan