Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը փակում է արտաբյուջետային հաշիվները

Կառավարությունը փակում է արտաբյուջետային հաշիվները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը փակում է արտաբյուջետային հաշիվները

ՀՀ կառավարության որոշմամբ պետական գերատեսչությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել: Այդ մասին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Կան մարմիններ, որոնք ունեն արտաբյուջեներ, կային մարմիններ, որոնք չունեն: Հիմա նպատակն է, որպեսզի ունենանք միասնական մոտեցում: Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որով կդադարեցվի արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունը, ինչը նշանակում է, որ մենք գնում ենք եղած միջոցների համախմբման, ոչ միայն ֆինանսական, այլև այլ ռեսուրսների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ այդ մոտեցումը տարածվելու է նաև ուժային կառույցների վրա: Ըստ նախարարի՝ միայն արտաբյուջեների մասով պետբյուջեից տարեկան հատկացվում է 29 մլրդ դրամ: «Նախագծերի փաթեթը շրջանառվում է, կառավարության առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի և կուղարկվի ԱԺ: Ընթացիկ տարվա վրա որոշումը չի ազդի, այլ կգործվի 2020 թվականի հունվարի 1-ից»,- նշեց Ջանջուղազյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan