Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք. վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք. վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք. վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 8-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին և կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ  կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի:«Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում,  և դա ենթադրում է, որ այն իր հետևից պետք է բերի որոշակի աշխուժություն նաև շինարարության ոլորտում: Բացի այդ, մենք շատ լուրջ ծրագրեր ունենք նաև կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ, որովհետև դա մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար:

Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի  այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք: Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները, որ կան շինարարության ոլորտում, որպեսզի այս բոլոր ուղղություններով մեր հետագա աշխատանքի համադրության և սինխրոնիզացման խնդիրը լուծենք», - ասել է  կառավարության ղեկավարը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, ինտեգրված կադաստրային համակարգի ներդրմանը, տեղական ընկերությունների խթանմանը, շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման մեխանիզմներին, գործող նորմատիվային բազային առնչվող և մի շարք այլ հարցերի: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև վարչապետ Փաշինյանի նշած ոլորտներում համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղություններով ծրագրերի հնարավորությունները:

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտում ընթացակարգերի շարունակական բարելավումը, ինչը կխթանի մեր երկրում կառուցապատման գործընթացը և կնպաստի նաև  «Doing business»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավմանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ներկայացված առաջարկությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի կազմակերպելու վերաբերյալ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan