Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Այս տարի Հայաստանը «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսին ավելի մեծ մասշտաբով է մասնակցում

Այս տարի Հայաստանը «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսին ավելի մեծ մասշտաբով է մասնակցում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Այս տարի Հայաստանը «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսին ավելի մեծ մասշտաբով է մասնակցում

«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ հայաստանյան 32 ընկերություններ փետրվարի 11-15-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից, անցած տարի նույն ցուցահանդեսից հայաստանյան 21 արտադրողներ վերադարձել են 5.7 միլիարդ դրամի արտահանման պայմանագրերով։

Մեր արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացնեն կիսապատրաստվածքներ, մրգային, բանջարեղենային, ձկնային ու մսային պահածոներ, ջեմեր, մրգային օղիներ, բրենդի, լիկյոր, ջին, գինի, կաթնամթերք, պանիր, չրեր, շոկոլադ, գարեջուր, սուրճ, թեյ, մակարոնեղեն, հալած յուղ և այլն.

«Հաշվի առնելով ցուցահանդեսին մասնակցության արդյունքներն ու արտադրողների հետաքրքրությունը, Բիզնես Արմենիան այս տարի մեծացրել է միջազգային ցուցահանդեսին մասնակցության մասշաբները. 21-ի փոխարեն իր արտադրանքը ներկայացնում է 32 արտադրող, իսկ միասնական տաղավարը 181 քմ-ի փոխարեն զբաղեցնում է 207 քմ տարածք»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի արտահանողների աջակցության խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
19Փետրվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan