Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը տրվեց ընդդիմությանը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը տրվեց ընդդիմությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը տրվեց ընդդիմությանը

ՀՀ Ազգային ժողովի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորՍերգեյ Բագրատյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ընդդիմադիր խմբակցությունը:

«Մեր հանձնաժողովը շատ մեծ աշխատանքներ ունի անելու: Բազմաթիվ դժգոհություններ կան, օրինակ, խոշորացման (համայնքների-խմբ.) հետ կապված: Նոր չափորոշիչներ պետք է մշակենք, որ խոշորացումից դժգոհություններ չունենանք: Բնապահպանության ծանր վիճակին բոլորս ենք տեղյակ և այնտեղ նույնպես շատ անելիքներ ունենք: Բազմաթիվ հարցերով անելիքները շատ են»,- նշեց Բագրատյանը:

Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև իր աշխատակարգի նախագիծը:

«Այս աշխատակարգի վրա մենք շատ չենք աշխատել: Վերցրել ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի տարբեր աշխատակարգեր, համեմատել ենք ու ստացել այս աշխատակարգը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan