Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովիկ Աղազարյանը

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աղազարյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի առաջին նիստում տեղի ունեցած քվեարկությամբ:

«Ես շատ կարևորում եմ հանձնաժողովի անդամ լինելու հանգամանքը: Հաշվի առնելով մեր` պատգամավորներիս կարգավիճակը յուրաքանչյուրս կարող ենք մեր ներդրումը բերել աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում: Հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը լրացուցիչ հնարավորություններ է  տալիս ավելի արդյունավետ աշխատելու համար»,-նշեց Աղազարյանը:

Հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձավ տնտեսության զարգացման հեռանկարներին: Նա նկատեց, որ շատերը տնտեսական հեղափոխությունը պատկերացնում են որպես արտասովոր բան: « Տնտեսական հեղափոխության կոնտեքստով կոռուպցիան գլխատված է: Մեզ մոտ ամեն ինչ ընթանում է  հեղափոխության արժեքներին համահունչ: Կոռուպցիայի վերացումը տնտեսական հեղափոխության կարևոր դրսևորումներից է»,-ասաց Աղազարյանն ու դրա շարունակական զարգացման համար կարևորեց նաև խորհրդարանի դերը:

Նա նաև անդրադարձավ  բանկային համակարգին, որը թեև գործում է,  սակայն չի հանդիսանում տնտեսական հեղափոխության զարգացման գործիք: «Վստահ եմ` պետք է  աշխատենք, որ կամաց-կամաց հասնենք նրան, որ մեր ձեռներեցները կարողանան վերցնել մատչելի վարկեր և զարգացնեն իրենց բիզնեսը»,-նշեց հանձնաժողովի փոխնախագահը:

Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է: Հանձնաժողովը բաղկացած է 15 անդամից: 10 պատգամավոր ներկայացված է «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը` «Բարգավաճ Հայաստան» և  2-ը` «Լուսավոր Հայաստան խմբակցությունից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan