Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ կառավարությունն այս տարի նույնպես նպատակադրվել է 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին: Այս մասին այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք սրտի, նախորդ տարի տեղական ինքնակառավարման մարմինների համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Մենք նախորդ տարի էլ 10 մլրդի պատրաստակամություն էինք հայտնել, նույնիսկ 15 մլրդի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, և մենք չկարողացանք այդ ցուցանիշին հասնել»,- նշեց վարչապետը:

Քանի որ կարևորագույն խնդիրը համայնքներում ներդրումային միջավայրի բարելավումն է և տնտեսական ակտիվության խթանումը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, հիմնականում իրականացվելու են ենթակառուցվածքներին՝ ոռոգման, ճանապարհային և այլն, վերաբերող սուբվենցիոն ծրագրեր: Բայց վարչապետը չի բացառում նաև այլ կարգի ծրագրերի ֆինանսավորումը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
19Փետրվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan