Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 12-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, քաղաքական խորհրդականներ Աթանաս Բալտովի եւ Կարին Մարմզոլերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, անդրադարձել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանք տարբերվում են նախորդներից ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ եւ ժողովրդավարական տեսանկյունից:

Զրուցակիցները կարեւորել են պարբերական շփումներն ու ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակում տարբեր հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հարցի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ կարեւորել Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի դրսեւորումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, եւ ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:

Վահե Էնֆիաջյանը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարն իր գործունեությամբ կնպաստի նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan