Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԶԼՄ-ներին ազատել պետռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման տուրքից

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԶԼՄ-ներին ազատել պետռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման տուրքից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԶԼՄ-ներին ազատել պետռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման տուրքից

Արդարադատության նախարարությունը առաջարկում է լրատվամիջոցներին ազատել պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար նախատեսվող պետական տուրքի վճարից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում հանրային լայն քննարկման է ներկայացրել  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով հաշվառված լրատվության միջոցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մեկ ամսվա ընթացքում պահանջվող տեղեկությունների քանակը գերազանցում է տպագրված կամ պատճենահանված 10 էջը»,- նշված է նախագծում:

Միաժամանակ, նախագծով սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
19Փետրվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan