Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Խաչատրյանը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը

Տիգրան Խաչատրյանը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Խաչատրյանը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում։

Նախարարը և դեսպանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։ Պավել Չեպլակը Տիգրան Խաչատրյանին տեղեկացրել է մի շարք տնտեսական համաժողովների մասին, որոնք տեղի են ունենալու Լեհաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հետ կապված հարցեր, նշվել է, որ նիստին անդրադարձ կլինի նաև Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններին առնչվող թեմաներին։ Կողմերը պայմանավորվել են ամփոփել նախորդ նիստի արձանագրություններով ամրագրված արդյունքները և սկսել առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan