Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ

Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։

Վարչապետն ասաց, որ սա կարևոր թեմա է, ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։

«Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։

Վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը նշեց, որ ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու պոտենցիալ կա երկրում: Ի պատասխան վարչապետի հարցի՝ նա տեղեկացրեց, որ Հայաստանում առկա է 600-700 հազար գլուխ ոչխար և գյուղացիական տնտեսությունները քայլեր են ձեռնարկում դրանց թիվն ավելացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել են ոչխարաբուծության զարգացման վարկերի՝ ցածր տոկոսադրույքով տրամադրման հնարավորությունները և առաջիկայում դրանք կներկայացվեն:  

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan