Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կալիֆորնիայում ձգտում են վերաբացել Հայաստանի հետ առևտրային գրասենյակը

Կալիֆորնիայում ձգտում են վերաբացել Հայաստանի հետ առևտրային գրասենյակը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կալիֆորնիայում ձգտում են վերաբացել Հայաստանի հետ առևտրային գրասենյակը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատում ներկայացվել է նահանգի և Հայաստանի միջև առևտրային գրասենյակի վերաբացման բանաձևը: Գրասենյակը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:

Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձևը, որով առաջարկում է վերաբացել Կալիֆորնիա-Հայաստան առևտրային գրասենյակը:

Կալիֆորնիա նահանգի սենատի թիվ 302 բանաձևի համահեղինակն է սենատի անդամ Սքոթ Ուիլքը, իսկ աջակիցներն են սենատի անդամներ Մելիսա Հորթատոն և նահանգային խորհրդի անդամներ Աթամ Բըրքը և Էվան Լոն:

Բանաձևի նպատակն է խթանել Հայաստանի և Կալիֆորնիայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները:

Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունել է բանաձևի ներկայացումը՝ հավելելով, որ նահանգապետ Քևին Նիսմը ևս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա հույժ կարևոր է համարել աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունը ունեցող Կալիֆորնիայի առևտրային հարաբերությունների սերտացմանը նպաստող այս քայլը:

Բանաձևի ներկայացմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Գլխավոր հյուպատոսը ևս երախտագիտություն է հայտնել Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆորնիայի հայ համայնքը և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն կողջունեն գրասենյակի վերաբացումը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan