Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել․«Մասնավոր հատվածի մրցունակության, ներդրումների պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման հարցերը պետք է գտնվեն մեր համատեղ ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք այս համատեքստում մեզ հասցեավորել այն խնդիրները, որոնք նկատում եք՝ դրանց ամենագործնական արձագանքը տալու նպատակով։  Ցանկանում ենք, որ  մեր գործողությունների հետևողականությամբ մարդկանց  մեջ ամրապնդվի այն համոզմունքը և հավատքը, որ տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են»։

«Շնորհավորում եմ նախարար Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և մաղթում ամենայն հաջողություն Հայաստանի կայուն և ներառական տնտեսական աճի համար անհրաժեշտ բարեփոխումներն առաջ տանելու հարցում: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս կողմից իր երկրի քաղաքացիներին առավել բարեկեցիկ ապագա երաշխավորելու հարցում», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Կողմերը քննարկել են ամերիկյան ներդրումների ներգրավմանը, համագործակցության առկա օրակարգին առնչվող հարցեր։

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan