Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

Շարունակվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցն ԱՄՆ, որն իրականացվում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով եւ հովանավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, փետրվարի 22-ին հանձնաժողովի նախագահն այցելել է Լաս Վեգասի հայկական համայնքի նշանակալի կենտրոններ՝ եկեղեցիներ, շաբաթօրյա դպրոց եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան:

Համայնքի հոգեւոր եւ մշակութային կենտրոն Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Վահան Կոստանյանը հյուրերին ներկայացրել է եկեղեցու կառուցման պատմությունը, խոսել համայնքի առջեւ ծառացած մարտահրավերներից եւ խնդիրներից:

Այնուհետեւ Մխիթար Հայրապետյանն այցելել է եկեղեցուն կից մշակութային կենտրոնում գործող Հայ օգնության միության հայկական շաբաթօրյա դպրոց, որտեղ այսօր ուսանում է մոտ60 հայ աշակերտ: Շրջայցի ընթացքում հանձնաժողովի նախագահին ներկայացվել են դպրոցի գործունեությունը, աշակերտների նվաճումները, ինչպես նաեւ Սփյուռքի կրթական հաստատություններում առկա խնդիրները:

Մխիթար Հայրապետյանը ծաղիկներ է խոնարհել «Սանսեթ» այգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Այցի ընթացքում պատգամավորին ուղեկցել են «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» տնօրեն Արսինե Շիրվանյանը, եկեղեցու եւ հուշահամալիրի ճարտարապետ Լեւոն Գյուլբենկյանը, համայնքի ներկայացուցիչներ:

Նախօրեին Մխիթար Հայրապետյանը հայկական մյուս՝ Սուրբ Կիրակոս եկեղեցում հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan