Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԻՆ 911 ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

ԱԻՆ 911 ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԻՆ 911 ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 450 դեպք, որից 275-ը՝ արտակարգ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է  123 կենցաղային կանչ, 198 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6  քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 29 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 120 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 54 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 5 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan