Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արհիմությունները կշիռ չունեն. Գևորգ Պետրոսյանի հեղինակած «Արհմիությունների մասին» նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Արհիմությունները կշիռ չունեն. Գևորգ Պետրոսյանի հեղինակած «Արհմիությունների մասին» նախագիծը բացասական եզրակացություն ստացավ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արհիմությունները կշիռ չունեն. Գևորգ Պետրոսյանի հեղինակած «Արհմիությունների մասին» նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Արհմիությունները հիմնականում վերածվել են հանգստյան ուղեգիր տվող, ամառային երեկոնները Ծաղկաձորում ըմբոշխնող հաստատությունների. ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց նախագծի համահեղինակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Նայում ես, գրված է՝ այսօր տեղի ունեցավ տվյալ արհմիության և ենթադրեն Լեհաստանի համանուն արհմիության ներկայացուցիչների հանդիպումը, քննարկվեցին  փոխադարձ  հարցեր, բայց իրականում արհմիությունները կշիռ չունեն այսօր ո´չ դատարանում, ո´չ էլ  գործատուների հետ հարաբերություններում, գնացեք  աշխատողների հետ զրուցեք թող ասեն, մարդիկ այսօր մասսայական ձևով դուրս են գալիս արհմիություններից, քանի որ նրանց օգուտը մնում է միայն արհմիության անդամավճար վճարելը, իսկ երբ անհրաժեշտություն է լինում, որ արհմիությունը պետք է կանգնի աշխատողի կողքին, արհմիությունը պարտիզանական լռությամբ դիտորդի  կերպով է հետևում իրավախախտումներին»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իր առաջարկած նախագծով պետք չէ արհեստական լարվածություն ստեղծել գործող օրենքի հետ: «Ես չեմ ասում՝ նրանից հրաժարվենք, իհարկե, լավ կլիներ կոնցեպտը փոխել, բայց չեմ ասում՝ գնանք ծայրահեղ ճանապարհով, ասում եմ՝ եկեք միջանկյալ ճանապարհ ընտրենք, և աշխատողն ինքն ընտրի, որ արհմիությանն ինքը վստահում է, նրա հետ կապի իր շահերի  պաշտպանությունը»,-ասաց նա:

Հարակից զեկուցող, Կառավարության ներկայացուցիչ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը մեկնաբանեց, թե ինչու է կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն տվել:

 
Ըստ նրա՝ Պետրոսյանը մի փոքր սուր էր քննադատում. «Չմոռանաք ինչ ժառանգություն ունեն արհմիությունները»,-ասաց նա և նշեց, որ անխուսափելիորեն քննարկեցին ավելի մեծ հարցեր, ինչպիսիք են անկախությունը:  

Պետրոսյանը հակադարձեց, որ խորհրդային ժամանակ արհմիության նախագահն ավելի հզոր էր, քան գործադիր իրավունքը, և հիմա է նրանց դերը նվազում է:

«Այո, ուժեղ լինելով, ի վերջո դասական իմաստով, իր լիազորությունը չէր իրականացնում»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը, նախագծին անդրադառնալով, ասաց, որ առաջարկվում է, որ ճյուղային մակարդակում ունենալն արհմիություն, որը կախված չի սպեցիֆիկ գործատուից:

«Փաստորեն, գործող օրենքով նույն ոլորտում տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր ունեցող աշխատողները կարող են ստեղծել անկախ արհմիություն: Այսինքն՝ ձեր և մեր առաջարկած տարբերակներում ի վերջո, այո, նրանք արհմիություններ են և որևիցե ձևով կախված չեն գործատուից, այս մասով ճյուղայինի դեպքում անկախությունն ապահովված է»,-ասաց նա:

Բացի այդ առաջարկը, որ տարբեր ոլորտների աշխատողները միավորում են մեկ արհմիության մեջ,այդ ցանկան է մտահոգիչ: Ըստ նրա, դրանք բարդացնելու են արհմիությունների կյանքը այլ ոչ թե մեծացնելու անկախությունը:

Նախագիծը դրվեց քվեարկության և 4 կողմ և 5 դեմ քվեարկությամբ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan