Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի նիստը դեկան է ընտրել. բուհի ուսանողների 25 տոկոսն օտարերկրացիներ են

ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի նիստը դեկան է ընտրել. բուհի ուսանողների 25 տոկոսն օտարերկրացիներ են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵՊԲՀ-ի գիտական խորհրդի նիստը դեկան է ընտրել. բուհի ուսանողների 25 տոկոսն օտարերկրացիներ են

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Գիտական խորհրդի նիստ, որի օրակարգի առաջին հարցը ներկայացրել է Միջազգային գործունեության և արտաքին կապերիգծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը՝ «Համալսարանի միջազգայնացման գործընթացի վերլուծություն և հաշվետվություն» թեմայով զեկույցով: Այս մասին  տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Անդրադառնալով բուհի միջազգայնացման գործիքակազմին, հիմնական ուղղություններին ու կատարված աշխատանքներին՝ պրոռեկտորը նշեց, որ միջազգայնացման հիմնական ուղղությունները երկուսն են՝ ակադեմիական և կազմակերպչական ռազմավարությունը՝ առաջինը՝ ծրագրային, մյուսը՝ ինստիտուցիոնալ մակարդակով: «Ակադեմիական առանձնահատկությունն իր մեջ ընդգրկում է օտարերկրյաուսանողների ուսուցումը, համագործակցությունը գործընկեր ուսումնական հաստատություններիհետ, օտարերկրյա դասախոսների ներգրավումը, միջազգային գիտաժողովները և այլն: Կազմակերպչական ռազմավարությունը՝ կառավարում և պլանավորում, ծառայություններ, մարդկային ռեսուրսներ»,- ընդգծեց Երվանդ Սահակյանը:

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի խոսքով՝ օտարերկրյա ուսանողների թիվը ներկա պահին 1760 է, ինչը կազմում է ուսանողության 25 տոկոսը: «Օտարերկրացի ուսանողների գերակշիռ մասի համար Հայաստանում ապահովվում ենանհրաժեշտ պայմանները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ օտարերկրացի ուսանողների թիվի ավելացումն իրատեսական է:

Պրոռեկտորը նշեց նաև, որ 2020 թվականին համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով, օտարերկրյա պետություններում գործող ԵՊԲՀ շրջանավարտների միությունները պատրաստակամություն են հայտնել մասնակցել ու ներդրում ունենալ միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև ապահովել մեծ թվով օտարերկրյա ուսանողների ներկայությունը, ինչը լավ առիթ է միջազգային հեղինակության բարձրացման համար:

Գիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ նաև Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի ընտրություն: Դեկանի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գայանե Ավետիսյանը, ով փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 70 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվեց Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի պաշտոնում»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan