Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հավատարմագրերի պատճենն է հանձնել  ՀՀ ԱԳ նախարարին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 1-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է Լին Թրեյսիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպան Թրեյսիին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը` այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

Նախարար Մնացականյանը և դեսպան Թրեյսին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan