Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը

Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել  ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։

Մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Ռուսաստանի Դաշնության խորհրդում՝ Արցախի ԱԳՆ-ից հայտնել են. ««Չափազանց կարևորում ենք այն, որ ռուսական խորհրդարանի վերին պալատի ամբիոնից ևս մեկ անգամ հաստատվել է Երևանի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հնչեցվել են մտահոգություններ Ադրբեջանի ապակառուցողական քայլերի կապակցությամբ, որոնք խաթարում են խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում։

Հատուկ գնահատականի է արժանի Արարատ Միրզոյանի այն նկատառումը, որ ռուսաստանյան քաղաքական գործիչների մասնակցությունն Ադրբեջանի հակահայկական քարոզչական գործողություններին անընդունելի է, քանի որ դրանք միանշանակորեն միտված են ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերությունների խաթարմանը։ Հայաստանի ղեկավարության այդ դիրքորոշումը լիովին համապատասխանում է Արցախի Հանրապետության իշխանությունների մոտեցումներին։

ԱՀ իշխանությունների համար կարևոր առաջնահերթություններ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուտ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների պահպանումն ու խորացումը, որոնց բաղադրիչ մասն են կազմում Արցախի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամական կապերը»։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan