Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բանկային համակարգը տնտեսության նկատմամբ առաջանցիկ զարգացում է ունեցել․ Սեյրան Սարգսյան

Բանկային համակարգը տնտեսության նկատմամբ առաջանցիկ զարգացում է ունեցել․ Սեյրան Սարգսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բանկային համակարգը տնտեսության նկատմամբ առաջանցիկ զարգացում է ունեցել․ Սեյրան Սարգսյան

Այսօր թյուր կարծիք է ձևավորվել, թե բանկերը խաբում են, իրենց թանկ վարկերով հասարակությանը վատ վիճակի մեջ են գցում, գույք են խլում։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը՝ ամփոփելով ՀՀ բանկային համակարգի նախորդ տարվա գործունեությունը։

Նա շեշտեց՝ բանկերն առևտրային կազմակերպություններ չեն, գույքի վաճառքով չեն զբաղվում, ավելին՝ բացի բանկային գործունեությունից այլ բիզնեսով չեն զբաղվում։ Ըստ նրա՝ բանկը շահ ու նպատակ չունի մարդկանց գույքի կամ բիզնեսի տեր դառնալ։ «Վարկերը, որոնք տրամադրվում են քաղաքացիներին, բանկերի անձնական միջոցները կամ ներդրողի կապիտալը չեն։

Վարկերը մարդկանց խնայողությունների հաշվին են, ովքեր ավանդի տեսքով վստահել են իրենց խնայողությունները բանկերին։ Մենք պատասխանատու ենք մեր ավանդատուների գումարների համար, այսինքն՝ պետք է այնպես տեղաբաշխենք, որ գումարը հետ ստանանք»,- ասաց Արտակ Հանեսյանը։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, բանկային ցուցանիշը համեմատեց պետության ՀՆԱ-ի աճի հետ։ «Եթե դիտարկենք 7 տարվա կտրվածքով, ապա պետության ՀՆԱ-ն աճել է 40,7 տոկոսով, իսկ բանկային հիմնական ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են։ Սա խոսում է բանկային համակարգի առաջանցիկ զարգացման մասին տնտեսության նկատմամբ»,- ընդգծեց Սեյրան Սարգսյանը։

Արտակ Հանեսյանն էլ, վերոնշյալ ցուցանիշից ելնելով հայտարարեց, որ հաճախորդների ու միջազգային կազմակերպությունների վստահությունը բանկերի նկատմամբ ավելացել է, ինչն էլ հնարավորություն է տվել ավելի շատ միջոցներ ներգրավել հետագա վարկային պորտֆելում։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan