Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Այսօրվա դրությամբ Ալեն Սիմոնյանի գրասենյակը ՀՀ օրհներգի նոր տեքստի մրցույթի համար ստացել է 67 հայտ. աշխատանքային խմբի համակարգող

Այսօրվա դրությամբ Ալեն Սիմոնյանի գրասենյակը ՀՀ օրհներգի նոր տեքստի մրցույթի համար ստացել է 67 հայտ. աշխատանքային խմբի համակարգող
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօրվա դրությամբ Ալեն Սիմոնյանի գրասենյակը ՀՀ օրհներգի նոր տեքստի մրցույթի համար ստացել է 67 հայտ. աշխատանքային խմբի համակարգող

Այս պահի դրությամբ Ալեն Սիմոնյանի գրասենյակը ՀՀ հիմնի նոր տեքստի մրցույթի համար ստացել է 67 հայտ: Այս մասին Tert.am-ին հայտնեց մրցույթի աշխատանքային խմբի համակարգող Լևոն Սահակյանը:

«Մինչ այս պահը եղել է աշխատանքային խմբի երկու հանդիպում, առաջին հանդիպման ժամանակ ուսումնասիրվել է 43 հայտ: Այսօր ևս եղել է հանդիպում, աշխատանքային խմբին է ներկայացվել 24 հայտ: Հայտերը ստացվում են անդադար, այսինքն՝ մինչ մենք զրուցում ենք, հնարավոր է՝ դարձյալ դիմողներ լինեն»:

Սահակյանը նաև նշեց, որ աշխատանքային խմբում տեղի է ունեցել փոփոխություն. խմբից դուրս է եկել Դավիթ Գյուրջինյանը: Նրան փոխարինել է երաժիշտ, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:

Լևոն Սահակյանը հայտնեց նաև, որ ապրիլի 20-ին կավարտվի մրցույթը, և կամփոփվեն բոլոր հայտերը. «Աշխատանքային խումբը քննարկում է յուրաքանչյուր հայտ, ապրիլի 20-ին, երբ բոլոր հայտերն արդեն կունենանք, գուցե ընտրվի հաղթող, գուցե՝ ոչ: Հնարավոր է՝ լինի մեկից ավելի ընտրված տարբերակ, դրա մասին աշխատանքային խումբը հանդես կգա հայտարարությամբ»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր մրցույթ՝ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի բառեր գրելու վերաբերյալ։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan