Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին

Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին

Հայաստանի պետական գերատեսչությունները պատրաստվում են Նովրուզի օրերին պատշաճ դիմավորել իրանցի զբոսաշրջիկներին: «Արմենպրես»-ին Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացրեցին, որ կարևորելով հայ-իրանական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև` Նովրուզի օրերին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովումը` այս տարի ևս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն գրությամբ խնդրել է ՀՀ վարչապետի հանձնարարականները: Ըստ դրանց՝ Նովրուզի օրերին Երևան - Մեղրի ավտոճանապարհի որոշակի հատվածներում՝ տեսանելի վայրերում, կապահովվի շարժական շտապ օգնության մեքենաների ծառայություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կապահովի Երևան- Մեղրի ավտոճանապարհի լուսավորությունն ու բարեկարգումը: Սահմանային անցման կետերում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվի Հայաստանի և Երևանի վերաբերյալ պարսկերեն ամսագրերի թարմացված տարբերակը: ՀՀ ոստիկանությունը կապահովի Երևան - Մեղրի ավտոճանապարհին ուժեղացված ճանապարհային հսկողություն:  Միաժամանակ, առաջարկվել է Երևանի քաղաքապետին` ապահովել Նովրուզի օրերին  Երևանի՝ Հանրապետության հրապարակի շատրվանների գործարկումը:

Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ վերջին տարիներին ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: 2014 թվականից սկսած, 2017 թվականն էլ ներառյալ Իրանից Հայաստան այցելությունները դինամիկ կերպով աճել են: 2014 թվականին Իրանից Հայաստան եղել է 116 հազար 324 այցելու, 2015 թվականին՝ 144 հազար 160, 2016 թվականին՝ 188 հազար 851, 2017 թվականին՝ 220 հազար 147: Արդեն 2018 թվականին նվազում է գրանցվել, այցելուների թիվը կազմել է 160 հազար 645: Զբոսաշրջության կոմիտեից փոխանցում են, որ թվի նվազումը կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ:

Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է և ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտից՝ ապրիլ ամսվա փոխարեն, հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջիններս մարտին տոնում են իրենց ամանորը (Նովրուզը) և նախընտրում են այն անցկացնել Հայաստանում:

 Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև  զբոսաշրջության բնագավառում համագործակցության շրջանակում 2016թ. հունիսի 5-ին ստորագրվել է «ՀՀ և ԻԻՀ Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիր»-ը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 2016թ. հունիսի 17-ին: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառումներն ուղղված  են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը, երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը և ՀՀ և ԻԻՀ տարածաշրջանային զբոսաշրջային միասնական արդյունքի ձևավորման և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանը: Մասնավորապես, իրականացվել է հայկական և իրանական զբոսաշրջային օպերատորների և մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցի կազմակերպում:       

Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ «EXPO GROUP» ընկերությունը 2019 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում նախատեսվում է  կազմակերպել  «InTour Expo 2019» 6-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Հայաստան-Իրան պետական-մասնավոր ձևաչափով համագործակցության շրջանակներում`  պայմանավորվածության արդյունքում  այս տարի նույնպես հրավեր է պատրաստվում Իրանական կողմին մասնակցելու ցուցահանդեսին` տրամադրելով  անվճար տաղավար: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan