Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կայացել է «Որակյալ սոցիալական ծառայություններ՝ հաշվետու սոցիալական պետություն. ձևավորվող օրակարգ» խորագրով համաժողովը

Կայացել է «Որակյալ սոցիալական ծառայություններ՝ հաշվետու սոցիալական պետություն. ձևավորվող օրակարգ» խորագրով համաժողովը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայացել է «Որակյալ սոցիալական ծառայություններ՝ հաշվետու սոցիալական պետություն. ձևավորվող օրակարգ» խորագրով համաժողովը

 

Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Որակյալ սոցիալական ծառայություններ՝ հաշվետու սոցիալական պետություն. ձևավորվող օրակարգ» խորագրով համաժողովը։

Համաժողովի նպատակն էր, համախմբելով սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր դերակատարներին՝ պետական և ոչ պետական կառույցներին, միջազգային դոնոր կազմակերպություններին, բարձրաձայնել և քննարկման դնել սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիայի և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցը։

Համաժողովին մասնակիցներն ունկնդրեցին զեկուցումներ ՀՀ-ում սոցիալական ծառայությունների աշխատուժի, ծառայությունների պրոֆեսիոնալիզացիայի և պետության հաշվետվողականության միջև կապի, «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ստացան արտահայտել իրենց տեսակետներն ու դիրքորոշումները սեկցիոն քննարկումների ընթացքում։

Միջոցառումն իրականացվում էր ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գործենք միասին՝ հանուն հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում։

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan