Մարդիկ նշանակվում են պաշտոնի ու մտածում, որ իրենք «աշխարհի վերջն են». «Սա Հայաստան է և վերջ»



Վերջին տարիներին առաջին անգամ ԱՏՁՄ տարեկան համագումարին չեն մասնակցել ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ոլորտային նախարարը: Սա տարօրինակ է, քանի որ հեղափոխությունից հետո իշխանությունը մշտապես շեշտում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի գերակա լինելու, Հայաստանը ՏՏ առաջատար պետություն դարձնելու մասին: Ինչպե՞ս է պետությունը պատրաստվում գնալ հաղթանակի՝ առանց իր զորքի, որը տվյալ դեպքում ՏՏ համայնքն է. ոչ մի գեներալ առանց դաշտային հրամանատարների հաղթել չի կարող: