Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

American Airlines-ը Boeing-737 Max-ի արգելքը երկարաձգեց մինչեւ օգոստոսի 19-ը

American Airlines-ը Boeing-737 Max-ի արգելքը երկարաձգեց մինչեւ օգոստոսի 19-ը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
American Airlines-ը Boeing-737 Max-ի արգելքը երկարաձգեց մինչեւ օգոստոսի 19-ը

Միացյալ Նահանգների American Airlines ավիաընկերությունը հայտարարել Է, որ Boeing-737 Max ինքնաթիռների օգտագործումից հրաժարման ժամկետը երկարացնում Է մինչեւ օգոստոսի 19-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNBC հեռուստաալիքը:

Չեղարկման Է ենթակա օրական մոտավորապես 115 չվերթ, ինչը կազմում Է ԱՄՆ-ում ամռան շրջանում բոլոր ավիափոխադրումների 1,5 տոկոսը: Ներկայում American Airlines-ի տնօրինության տակ կա 24 Boeing-737 Max հանրանավ: Ավելի վաղ ընկերությունն արգելքը երկարաձգել Էր մինչեւ հունիսի 5-ը:

Այս ընտանիքի ինքնաթիռների օգտաործումն ԱՄՆ-ում ամենուրեք եւ աշխարհի երկրների մեծ մասում արգելված Է Ինդոնեզիայում եւ Եթովպիայում տեղի ունեցած երկու ավիաաղետներից հետո: 2018 թվականի հոկտեմբերին Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության Boeing-737 MAX 8-ն ընկավ Ճավայի ծովը Ջակարտայի օդանավակայանից թռչելուց շատ չանցած: Զոհվեցին ինքնաթիռում գտնված 189 հոգին:

Ethiopian Airlines ավիաընկերության Boeing-737 MАX 8-ը, որը կատարում Էր Ադիս Աբեբայից Նայրոբի չվերթը, կործանվել Է ընթացիկ տարվա մատի 10-ին, ավիաաղետը խլել Է 157 մարդու կյանք, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan