Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հաշմանդամություն ունեցող մարդիկ հենց այսօրվա Հայաստանում պետք է իրենց առավել լավ զգան. վարչապետ

Հաշմանդամություն ունեցող մարդիկ հենց այսօրվա Հայաստանում պետք է իրենց առավել լավ զգան. վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հաշմանդամություն ունեցող մարդիկ հենց այսօրվա Հայաստանում պետք է իրենց առավել լավ զգան. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական քաղաքականությունը մտադիր է շարունակել նույն կերպ:


Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում՝ անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին:

«2019 թվականից հաշմանդամություն ունեցող այն անձանց նպաստները, որոնք ցածր են եղել սպառողական պարենային զամբյուղից՝ բարձրացվել են, որպեսզի այդ մարդկանցից ոչ ոք սոված չի մնա»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ պետք է շարունակել այդ սոցիալական քաղաքականությունը, աջակցել  հաշմանդամություն ունեցող անձանց:

Նրա խոսքով՝ պետք է մտածել՝ ինչ անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց տաղանդն օգտագործելու հնարավորություն ունենան։

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ հենց այսօրվա Հայաստանում պետք է իրենց առավել լավ զգան: Այսօր ՀՀ կառավարությունում կա հաշմանդամություն ունեցող երկու նախարար՝ ՀՀ արդարադատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի: Սա նաև ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքը այդ մարդկանց հանդեպ»,- նշեց վարչապետը:  

Նա նկատեց, որ Հայաստանում շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձն ընկալվում է որպես մարդ, ով ունի կարեկցանքի, բարեգործության, քնքշանքի կարիք, սակայն ըստ Փաշինյանի դա սխալ մոտեցում է:

«Հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվել որպես լիարժեք քաղաքացու, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ունի հասարակության լիարժեք մաս կազմելու իրավունք»,- ասաց վարչապետը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan