Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան

Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երթևեկության բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը մեկ ամսվա մեջ կուղարկվի ԱԺ. Նիկոլ Փաշինյան

Երթևեկության կանոնների պահպանության բալային համակարգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը մշակվում է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ապրիլի 19-ին՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Բալային համակարգի հետ կապված աշխատանքն ընթանում է, և ինձ տրված տեղեկանքով՝ առաջիկա մեկ ամսվա մեջ արդեն փաթեթը կուղարկվի Ազգային ժողով»,- ասաց Փաշինյանը:

Հիշելով ամիսներ առաջ կառավարության նիստում արած հայտարարությունը, համաձայն որի քաղաքացիները պետք է օգնեն ճանապարհային ոստիկանությանը և ահազանգեն, նույնիսկ նկարեն ու ուղարկեն տեսանյութեր՝ օգնելու ճանապարհային ոստիկանությանը հաստատել կարգուկանոն, վարչապետը զարմացավ, որ այս հարցի շուրջ ոստիկանությունը դեռևս չի աշխատել ու չի պատրաստել օրենսդրական փոփոխություն:

«Եթե ես կառավարության նիստում հայտարարում եմ, պետք է ոստիկանության համապատասխան մարմիններն արձանագրեին, որ դա հանձնարական է: Եվ ես հիմա ուղիղ եթերում հանձնարարում եմ: Արդեն 10 ամիս ուշացել եք և չեք կատարել այդ հանձնարարականը»,- ասաց վարչապետը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan