Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը

Նիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն պնդումը, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու, սակայն լինելու է արդարադատություն, օրինականության հաստատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով օգտատերերի հարցերին պատասխանելիս:

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում և ձեռնարկելու ժողովրդից թալանվածը հետ բերելու ուղղությամբ: Իհարկե, 100 տոկոսով գոհ չեմ այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ծավալներից ու արդյունքներից, սակայն դրա համար կան մի շարք պատճառներ: Դրանից մեկը նշեմ: Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ տեսանյութը հրապարակելուց հետո, բազմաթիվ անձինք իրենց ունեցածը շատ արագ թաքցրեցին, այդ թվում՝ Հայաստանից դուրս: Հիմա դա գտնելը դժվար է դարձել, սակայն մենք ունենք քաղաքական կամք գործը մինչև վերջ տանելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Օգտատերը հարց էր ուղղվել այն մասին, թե ինչու որոշ նախկին բավական բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության չեն կանչվում: Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք անձերի հետևից ընկած չեն: Եթե կբացվի գործ, որտեղ կլինեն հիմքեր այս կամ այն պաշտոնյային պատասխանատվության կանչելու, ապա ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից: Նա ընդգծեց, որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ:

«Ես ոչ մի կուլիսային պայմանավորվածություն չունեմ այս կամ այն պաշտոնյայի հետ: Եթե նման բան լինի, ապա ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլև իմ ապրած կյանքը: Դա սկզբունքորեն անհամատեղելի է ինձ հետ: Ես այդպիսի գործարքների չեմ գնա: Խնդրում եմ՝ դավադրությունների մեջ ինձ  չկասկածել: Ես կարող եմ սխալվել, բայց ներքաշվել հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ՝ դա բացառված է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տարբեր գործերով իրականացվող քննության որակի հետ կապված բավական բարձր պահանջ է դրել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan