Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կայացել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները

Կայացել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայացել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները

ՀՀ ԱԳՆ-ում ապրիլի 5-ին և ապրիլի 18-ին կայացել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն քննարկումները, որոնք կրելու են շարունակական բնույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 5-ին կայացած քննարկումները վերաբերում էին ՀԸԳՀ «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասին, իսկ ապրիլի 18-ին՝ մաս 5-ի տրանսպորտին և էներգետիկային վերաբերող հատվածների կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին:

Նիստերի սկզբում կառավարության ներկայացուցիչները ամփոփ ներկայացրել են ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումները, այնուհետև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցադրումները։

Վերահաստատվել է երկու կողմերի՝ սույն ձևաչափով քննարկումները հետագայում ևս շարունակելու պատրաստակամությունը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan