Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ

Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի օրը Ռուսաստանի ողջ տարածքում կանցկացվեն հիշատակման միջոցառումներ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, ապրիլի 23-ին Եկատերինբուրգում տեղի կունենա դոնորների ակցիա: Հայկական համայնքի և այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք ապրում են Միջին Ուրալում, արյուն կհանձնեն Սվերդլովսկի շրջանի №1 հիվանդանոցում:

Ղրիմում ապրիլի 24-ի կեսօրին Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցում կկայանա ժամերգություն, որից հետո Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի մոտ` հին հայկական գերեզմանատան տարածքում, տեղի կունենա ցույց: Երեկոյան Սիմֆերոպոլի Երկաթուղայինների տանը տեղի կունենա համերգ, որից հետո կայարանի հրապարակում կկայանա «վառիր հիշատակի մոմը» ակցիան:

Խաբարովսկում նույն օրը Հեռավոր Արևելքի պետական գիտական գրադարանում տեղի կունենա «Աղետ» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառումներ տեղի կունենան Ռոստովում: «Ռուսաստան, իմ պատմություն» պատմական պարկում կցուցադրվի «Ցեղասպանություն, սկիզբ» փաստագրական ֆիլմը: Հիշատակման միջոցառումներ տեղի կունենան նաև Մոսկվայում, որը կներկայացվի առանձին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan