Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հազարավոր զբոսաշրջիկներ պայթյուններից հետո շտապ լքում են Շրի Լանկան

Հազարավոր զբոսաշրջիկներ պայթյուններից հետո շտապ լքում են Շրի Լանկան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հազարավոր զբոսաշրջիկներ պայթյուններից հետո շտապ լքում են Շրի Լանկան

Օտարերկրացի զգոսաշրջիկները զանգվածային կերպով լքում են Շրի Լանկան, որտեղ ապրիլի 21-ին մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Երկրում Տուրիզմի զարգացման բյուրոյի նախագահ Քիշու Գոմեսի խոսքով՝ կղզին լքող զբոսաշրջիկների հստակ թիվը հայտնի չէ, սակայն խոսքը, հավանաբար, հազարավոր մարդկանց մասին է:

Այս առնչությամբ կզղային պետության կառավարության նախարարների կաբինետը հանդիպում է անցկացրել հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ դիտարկել է երկրի զբոսաշրջային տարածքներում անվտանգության ուժեղացման միջոցառումները:

Շրի Լանկայի Կենտրոնական բանկի տնօրեն Ինդրաջիտ Կումարասվամին էլ իր հերթին նշել է, որ տեղի ունեցած ահաբեկչությունը երկրի զբոսաշրջային ոլորտին մեծ վնաս կհասցնի, որի հետևանքները կգնահատվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի, մինչդեռ վիրավորները 500-ն են:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ, հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:

Երկրի իշխանություններն ահաբեկչության համար մեղադրում են իսլամիստ ծայրահեղականների «Ազգային Թհովֆիք Ջամաաթ» խմբավորումանը, որը քիչ է հայտնի և մինչ այդ լուրջ հարձակումներ չի իրականացրել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan