Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ-ն ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ-ն ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթն ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց միաձայն։ Նախագծին կողմ քվեարկեց 115 պատգամավոր։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին՝  114 կողմ ձայներով։

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 116 կողմ քվեներով։

«Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց միաձայն՝ 115 կողմ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 116 կողմ քվեարկությամբ։ 

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 118 կողմ ձայներով։

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից՝ 117 կողմ քվեարկությամբ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan