Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Մի քիչ էլ կհամբերեմ». Սաակաշվիլին արձագանքել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության՝ իր մուտքը երկիր արգելելու որոշմանը

«Մի քիչ էլ կհամբերեմ». Սաակաշվիլին արձագանքել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության՝ իր մուտքը երկիր արգելելու որոշմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մի քիչ էլ կհամբերեմ». Սաակաշվիլին արձագանքել է Ուկրաինայի սահմանապահ ծառայության՝ իր մուտքը երկիր արգելելու որոշմանը

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկիր մուտք գործելու ոչ մի օրինական հիմք չունի, գրում է gazeta.ru-ն:

Սահմանապահ ծառայությունում հիշեցրել են, որ Սաակաշվիլին 2017թ.-ին ապօրինի կերպով հատել է Ուկրաինայի և Լեհաստանի սահմանը, և վերահաստատել, որ իրավախախտումների պատճառով նրա մուտքն Ուկրաինա արգելված է մինչև 2021 թ., ընդ որում՝ արգելքը հիմնավորված է Ուկրաինայի օրենքներով:

«Քանի դեռ Պորոշենկոն նախագահ է, ես Սահմանապահ ծառայությունից այլ պատասխան չէի էլ ակնկալում: Ոչինչ, սպասման այսքան ամիսներից հետո մի փոքր էլ կհամբերեմ»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանապահ ծառայության հաղորդագրությանը:

Նախօրեին հաղորդվել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ արդեն դեպի Կիև տոմս ունի: Նա նշել էր, որ դիմում է ներկայացրել Ուկրաինայի անվտանգության ծառայություն իր դեմ սահմանված արգելքի չեղարկման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի փետրվարի 12-ին Սաակաշվիլին ձերբակալվել էր Կիևում և ինքնաթիռով Լեհաստան ուղարկվել:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan