Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«2008 թ. մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն

«2008 թ. մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«2008 թ. մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, ով նշեց, որ կողմ են քվեարկելու։ «Մարտի մեկը ցավ է բոլորիս համար, ԲՀԿ-ն իր ներկայացուցիչներով բազմաթիվ առիթներ է ունեցել՝ քննադատելու և պահանջելու համակողմանի, խորքային քննություն և բոլոր մեղավորների պատիժը»,-ասաց նա։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 117 կողմ քվեարկությամբ։

Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ աջակցություն ստանալու իրավունք ունի՝ նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը, ինչպես նաև այն անձը, որի առողջությանը նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan