Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՄՆ իշխանությունները թուրքական կազմակերպությանը թույլ են տվել Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել

ԱՄՆ իշխանությունները թուրքական կազմակերպությանը թույլ են տվել Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՄՆ իշխանությունները թուրքական կազմակերպությանը թույլ են տվել Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան աջակիցները փորձում են ևս մեկ անգամ թույլ չտալ ամերիկացիներին օգտվել ազատ արտահայտման իրենց սահմանադրական իրավունքից, գրում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ն փորձում է կանխել ապրիլի 24-ին Վաշինգտոնի Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհին ծրագրված հավաքը, որի մասնակիցները պատրաստվում են բողոքել Անկարայի՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ:

Աղբյուրը նշում է, որ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ն սովորաբար ապրիլքսանչորսյան ցույցերի անցկացումը փորձում է խոչընդոտել բարձր պարային երաժշտությամբ, երգերով, բղավոցներով և սուլիչներով:

Այս տարի առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները կոմիտեին թույլ են տվել իրենց վիճահարույց գործունեությունն իրականացնել ապրիլքսանչորսյան ակցիայի անցկացման վայրի անմիջական հարևանությամբ՝ Շերիդան Սըրքլի տարածքում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրից ոչ հեռու գտնվող օղակաձև ճանապարհը երկու տարի առաջ՝ 2017 թ. մայիսին, հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Շերիդան Սըրքլում դաժան ծեծի էին ենթարկել խաղաղ ցույց անցկացնող հայազգի ցուցարարներին:

Հատկանշական է, որ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ի համանախագահ Գունայ Էվինչն այն փաստաբաններից մեկն է, որին թուրքական կառավարությունը վարձել է Էրդողանի թիկնապահներին տուժածների ներկայացրած հայցից պաշտպանելու համար:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ակցիայի կազմակերպիչը Հայկական երիտասարդական ֆեդերացիան է:

Եվ թեպետ ամերիկյան իշխանությունները «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին թույլ են տվել ապրիլի 24-ին զբաղեցնել Շերիդան Սըրքլի մոտ 1/3-րդ մասը, այնուհանդերձ՝ հայկական կողմը լիահույս է, որ ԱՄՆ-ի հայկական, հունական, ասորական համայնքների ներկայացուցիչներն ակտիվություն կցուցաբերեն և Ցեղասպանության հիշատակի օրը մայրաքաղաք Վաշինգտոնում հանուն արդարության կբարձրացնեն իրենց ձայնը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan