Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայտնի է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով առաջին դատական նիստի օրը

Հայտնի է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով առաջին դատական նիստի օրը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայտնի է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով առաջին դատական նիստի օրը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մայիսի 2-ին:


Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից, նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին:

Դատական նիստը կնախագահի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Քրեական գործով Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն 

բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին»  ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ 

Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված 

այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի

 կերպով  ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք 

տներում ապօրինի  կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի 

փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր

 տեսակի հափշտակություններ։

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 

նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների 

շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի 

և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական 

համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող 

երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, 

ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես 

նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan