Արցախի հարցով ի՞նչ սպասել ԱՄՆ-ից. «Քաղաքական գործակից»



ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: ՀՀ արտգործնախարարությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է լուրը` մեկնաբանելով, որ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, առաջին հերթին՝ տվյալ համանախագահի հանդեպ:
Կկայանա՞ արդյոք Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մինչև մայիսի վերջ, և ի՞նչ սպասել այդ հանդիպումից. վերլուծում են քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: